Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ինչու Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը
24.04.2017 | 23:13

The Huffington Post պարբերականի սյունակագիր Ա. Գուդմանը ծավալուն հոդված է հրապարակել, որում մեկնաբանում է, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Նախագահ Թրամփը Սպիտակ տունը նվաճեց Վաշինգտոնում մշակույթը փոխելու և «Սկզբում Ամերիկան» քաղաքականությունն առաջ մղելու խոստման միջոցով: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ ԱՄՆ-ը անտեսում է պատմական փաստը՝ ենթարկվելով այլ ժողովուրդների քմահաճույքներին: Մինչ օրս Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Չնայած Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ևս դրժեց իր խոստումը:


Բարեբախտաբար, Թրամփի նախագահության օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հույս կա՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Կրոմվելի խոսքերը՝ «Թրամփը կարող է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նա անկանխատեսելի է»:
Այն, որ ԱՄՆ-ը չի կարողանում առերեսվել պատմական ճշմարտության հետ, իր ազդեցությունն է ունենում Սիրիայում և այլ վայրերում մեր երկրի միջամտության վրա՝ գրում է հոդվածագիրը և հավելում, որ Թրամփը, լինելով ոչ ավանդական, շատ հնարավոր է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:


Չնայած ԱՄՆ նախկին նախագահներն իրենց ելույթներում հրաժարվել են «ցեղասպանություն» եզրույթից, բայց Ռաֆայել Լեմկինը, առաջին անգամ օգտագործելով այդ տերմինը, նկատի է ունեցել հենց հայերի կոտորածը:
«Նրանք, ովքեր հայերի զանգվածային կոտորածները հրաժարվում են ընդունել որպես ցեղասպանություն, կարող են դիտել Լեմկինի տեսաձայնագրությունը, որտեղ նա պարզաբանում է, թե ինչու է ստեղծել «ցեղասպանություն» եզրույթը»,- գրում է հոդվածագիրը:
Huffington Post-ն անդրադառնում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի գտածոյին, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ցեղասպանությունը՝ համադրելով պետության մասնակցությունն ապացուցող փաստաթղթերը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում հայտնաբերել է մի հեռագրի բնօրինակ, որն ապացուցում է Հայոց ցեղասպանությանը պետական մասնակցությունը:


«Նախագահ Թրամփը հնարավորություն և ներուժ ունի անելու այն, ինչ ամերիկյան ոչ մի վարչակազմ խիզախություն չի ունեցել անելու: Նախագահ Թրամփը պետք է անի այն, ինչ նախորդ նախագահն անելու խիզախություն չունեցավ, և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ դնելով՝ նկատի է ունեցել հայերի կոտորածը, և ժամանակն է, որ ԱՄՆ-ը ունենա նախագահ, որը պատմությունն առաջին տեղում կդասի, ոչ թե կխուսափի ճշմարտությունը հարգելու մեր պարտավորվածությունից»,- եզրափակում է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ